English
Գևորգ Նաիրիի Թամամյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ներսիսյան 7, 0014

Հեռախոս՝ աշխ. +374 10 28 38 00 (536), բջջ. +374 91 80 67 09

Էլ-փոստ՝ gevorgtamamyan@gmail.com

Պաշտոն՝ ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ; ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական; ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով; Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս; Մանկական Ուռուցքաբանության Միջազգային Միության Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ; Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար

Գիտական աստիճան՝ Գիտությունների մագիստրոս ուռուցքաբանությունից (Գերմանիա), Բժշկական գիտությունների թեկնածու (ուռուցքաբանություն)

Կրթություն

2004 – 2010 - Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Ընդհանուր Բժշկության ֆակուլտետ

2013 – 2015 - Ուլմի Համալսարան (Գերմանիա), Գիտությունների մագիստրոս ուռուցքաբանությունից, հեռակա

2018 - այժմ - Հարվարդի բժշկության դպրոց (ԱՄՆ), Քաղցկեղի հետազոտությունների (High Impact Cancer Research) հետդիպլոմային ծրագիր, հեռակա

Մասնագիտական գործունեություն

02.2019 - այժմ - Մանկական ուռուցքաբան, արյունաբան, Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն, Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական Կենտրոն

01.2019 - այժմ - Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական Կենտրոնի տնօրենի խորհրդական

09.2018 - այժմ - ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով

02.2018 - այժմ - Դոցենտ, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոն

09.2017 - այժմ - ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական

12.2015 – 02.2018 - Ուռուցքաբանության դասախոս, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոն

12.2015 – 02.2019 - Մանկական ուռուցքաբան, արյունաբան, ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոց, Քիմիաթերապիայի կլինիկա

09.2015 – այժմ - Մանկական ուռուցքաբանության դասախոս, Ուլմի Համալսարանի Ուռուցքաբանության Մագիստրոսական Ծրագիր (Ուլմ, Գերմանիա)

09.2015 – 12.2015 - Այցելու գիտնական, Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոն (Բոստոն, ԱՄՆ)

08.2014 – 09.2015 - Պոստդոկտորանտ, Թեքսասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Լեյկեմիայի Բաժանմունք (Հյուսթոն, ԱՄՆ)

04.2014 – 07.2014 - Հետազոտող – գիտնական, Եվրոպայի Քաղցկեղի Հետազոտությունների և Բուժման Կազմակերպության Բժշկական Բաժանմունք, Մանկական և Մեծահասակների Լեյկեմիաների Աշխատանքային Խմբեր (Բրյուսել, Բելգիա)

10.2013 – 03.2014 - Կլինիկական օրդինատոր մանկական ուռուցքաբանությունից և արյունաբանությունից, Սուրբ Աննայի Մանկական Հիվանդանոց (Վիեննա, Ավստրիա)

09.2013 – 09.2016 - Ուռուցքաբանության ասպիրանտ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Ուռուցքաբանության ամբիոն

10.2012 – 11.2012 - Վերապատրաստում մանկական լեյկեմիայի, սոլիդ ուռուցքների և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքներում Սուրբ Հուդայի Մանկական Հիվանդանոց (Մեմֆիս, ԱՄՆ)

03.2012 – 08.2012 - Կլինիկական օրդինատոր մանկական ուռուցքաբանությունից և արյունաբանությունից, Չինաստանի Բժշկական Համալսարանի Մանկական Հիվանդանոց (Թայչունգ, Թայվան)

08.2010 – 08.2013 - Կլինիկական օրդինատոր արյունաբանությունից. Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկա

01.2013 - 09.2013 - Բժիշկ-փորձագետ (համատեղությամբ), Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերություն

2008 - 2012 - Ծրագրերի համակարգող, Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիա

2007–2008 - Դեղագետ (գիշերային հերթափոխ), Ալֆա Ֆարմ Դեղատների ցանց

Միջազգային Պարգևատրումներ

2018 ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական խորհրդի "Содружество дебютов" միջազգային մրցանակ

2016 Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (UICC) Երիտասարդ Առաջնորդ (Փարիզ, Ֆրանսիա)

2016 Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Քաղցկեղի Հետազոտությունների Միջազգային Գործակալության (IARC) Երիտասարդ Առաջնորդ (Լիոն, Ֆրանսիա)

2015 GLOBE մրցանակ, Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոն (Բոստոն, ԱՄՆ)

2015 Համաշխարհային Առողջապահության Այցելու Գիտնականի Դրամաշնորհ, Բոստոնի Մանկական Հիվանդանոց (Բոստոն, ԱՄՆ)

2015, 2016, 2017 Պատվոգիր Արյունաբանական Ուռուցքաբանության Միության կողմից՝ որպես միության Դեսպան (Հյուստոն, ԱՄՆ)

2014 LIFe մրցանակ, Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միություն (Չիկագո, ԱՄՆ)

2014 Միջազգային Կրթաթոշակ Բոստոնի Մանկական Հիվանդանոցի Գլոբալ Իննովացիոն Համաժողովի կողմից (Բոստոն, ԱՄՆ)

2014 Reach the World մրցանակ, Թրոմբոզի և Հեմոսթազի Միջազգային Միություն (Միլուոկի, ԱՄՆ)

2013 IDEA մրցանակ, Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միություն (Չիկագո, ԱՄՆ)

2013 Reach the World մրցանակ, Թրոմբոզի և Հեմոսթազի Միջազգային Միություն (Ամստերդամ, Նիդեռլանդեր)

2013 Գիգաքս Հիմնադրամի կրթաթոշակակիր (Վիեննա, Ավստրիա)

2013 – 2015 Եվրոպայի Ուռուցքաբանության Դպրոցի կրթաթոշակակիր

2011 Գերազանցության ավարտական վկայական, Զալցբուրգի մանկական արյունաբանության/ուռուցքբանության սեմինար (Զալցբուրգ, Ավստրիա)

Մասնագիտական անդամակցություններ

2018 - այժմ - Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության (ASCO) IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար (Chair-elect)

2017 - այժմ - Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM) տնօրենների խորհրդի անդամ

2016 - այժմ - Մանկական Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Խմբի ղեկավար

2016 - 2018 - Նվիրիր Կյանք բարեգործական հիմնադրամի փորձագետների խմբի անդամ

2015 - այժմ - Երիտասարդ Ուռուցքաբանների Հայկական խմբի անդամ

2015 - այժմ - Առողջության կամուրջ բարեգործական հիմնադրամի բժշկական խորհրդատու

2015 - այժմ - Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) անդամ, 2016թ-ից Գիտական խորհրդատու կոմիտեի անդամ, 2017թ-ից Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ

2014 - այժմ - Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր; համակարգող (2014-2018), Հոգաբարձուների խորհրդի անդամ (2018-այժմ)

2014 - այժմ - Արյունաբանական Ուռուցքաբանության Միության (SOHO) դեսպանը Հայաստանում

2013 - այժմ - Հեմոսթազի և Թրոմբոզի Միջազգային Միության (ISTH) անդամ, 2013 - 2015 և 2015 - 2017թթ Երիտասարդ Պրոֆեսիոնալների աշխատանքային խմբի անդամ

2013 - այժմ - Եվրոպայի արյունաբանական ասոցիացիայի (EHA) անդամ

2013 - այժմ - Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության (ASCO) անդամ, 2015 - 2021թթ. IDEA աշխատանքային խմբի անդամ, 2018 - 2021թթ. MCMC աշխատանքային խմբի անդամ

2012 - այժմ - Միելոդիսպլաստիկ սինդրոմների միջազգային հիմնադրամի փորձագետ

2012 - այժմ - Եվրոպայի լեյկեմիաների միության (ELN) անդամ

2012 - այժմ - Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր և համակարգող

2012 - 2013 - Թայվանի Հեմոսթազի և Թրոմբոզի Միության անդամ

Այլ

Առողջապահության նորարարությունների և ձեռներեցության դասընթաց (Հարվարդի Բժշկության Դպրոց, Բոստոն, ԱՄՆ) - 2015թ. սեպտեմբեր-նոյեմբեր

Առողջապահության կառավարման երկշաբաթյան դասընթաց (Թայվանի Առողջապահության Նախարարություն, Թայվան) - 2015թ. հոկտեմբեր

2018թ. ընտրվել է Հայաստանի Հարվարդի Ակումբի նախագահ (2018-2019թթ)

Ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-մասնագետ, բուժծառայության (բ/ծ) լեյտենանտ: Բ/ծ ավագ լեյտենանտ է:

Որոշ տպագրված աշխատանքներ միջազգային գիտական պարբերականներում

Gevorg Tamamyan - The Road Home. Journal of Clinical Oncology, 2018 Aug 1:JCO1800371. doi: 10.1200/JCO.18.00371

Gevorg Tamamyan, Tapan Kadia, Farhad Ravandi, Gautam Borthakur, Jorge Cortes, Elias Jabbour, Naval Daver, Maro Ohanian, Hagop Kantarjian, Marina Konopleva - Frontline therapy of acute myeloid leukemia in adults. Critical Reviews in Oncology/Hematology, 2017, vol. 110, 20-34

Leo Kager, Gevorg Tamamyan, Stefan Bielack - Novel insights and therapeutic interventions for pediatric osteosarcoma. Future Oncology, 2017; 13(4):357-368

Chien-Yu Lin, Cheng-Mao Ho, Gevorg Tamamyan, She-Fen Yang, Ching-Tien Peng, Jan-Gowth Chang - Validating the sensitivity of high-resolution melting analysis for JAK2 V617F Mutation in the Clinical Setting. Journal of Clinical Laboratory Analysis, 2016; 30(6): 838-844

Gevorg Tamamyan, Hagop Kantarjian, Koji Sasaki, Kenneth McClain, Carl Allen, Sherry Pierce, Jorge Cortes, Marina Konopleva, Guillermo Garcia-Manero, Michael Rytting, Nitin Jain, Walleed Abdellal, Sergej Konoplev, Naval Daver - Malignancy-Associated HLH in adults: Relation to Hemophagocytosis, Characteristics, and Outcomes. Cancer, 2016; 122 (18): 2857-2866

Armen Avagyan, Samvel Danielyan, Astghik Voskanyan, Lilit Sargsyan, Lusine Hakobyan, Davit Zohrabyan, Liana Safaryan, Lilit Harutyunyan, Samvel Bardakchyan, Samvel Arakelyan, Gevorg Tamamyan - Treating adults with Hodgkin Lymphoma in developing world: a hospital-based cohort study from Armenia. Asian Pacific Journal of Cancer Prevention, 2016; 17(1): 101-104

Gevorg Tamamyan, Samvel Danielyan, Michele P. Lambert - Chemotherapy induced thrombocytopenia in pediatric oncology. Critical Reviews in Oncology/Hematology, 2016; 99: 299-307

Gevorg Tamamyan, Martin Dominkus, Susanna Lang, Christopher Diakos, Edda Mittheisz, Ernst Horcher, Wolfgang Holter, Andreas Zoubek, Stefan Bielack and Leo Kager - Multiple relapses in high-grade osteosarcoma: when to stop aggressive therapy? Pediatric Blood and Cancer, 2015; 62(3): 529-30

Gevorg Tamamyan, Yu-Hua Chao, Chung-Hsing Wang, Han-Ping Wu, Tefu Weng, Ching-Tien Peng, Kang-Hsi Wu - Dasatinib plus chemotherpy to retrive full donor chimerism and complete molecular remission in a child with relapsed Philadelphia chromosome positive acute lymphoblastic leukemia. Pediatric Blood and Cancer, 2013; 60(10): 1727-28





© 2024 Հայաստանի Բժիշկների Միություն by PIXI Studio