English
Կայացել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» առաջին ժողովը
16 Մարտ 2019
Կայացել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» առաջին ժողովը

Այսօր տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» անդրանիկ ժողովը, որին ներկա էին կառույցի հիմնադիրները, բժիշկներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։

Ժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրեցին միության նպատակը, խնդիրները, կառուցվածքը, ստեղծման անհրաժեշտությունը, բժիշկների պաշտպանվածության խնդիրները, առողջապահության ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, նմանօրինակ կառույցների գործունեության միջազգային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը:

Զեկույցներից հետո մասնակիցների միջև տեղի ունեցավ 

քննարկում։

Հայաստանի բժիշկների միության առաջին ընդհանուր համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիս ամսին:

© 2024 Հայաստանի Բժիշկների Միություն by PIXI Studio