Ուռուցքաբան-քիմիաթերապևտ Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց նմանօրինակ կառույցների գործունեության համաշխարհային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը՝ ընդգծելով, որ միջազգային հարթակում գործում են հարյուրավոր միություններ, որոնց հիմնական առաքելությունը բժիշկների իրավունքների պաշտպանությունն է։ Բերվեցին ԱՄՆ, Գերմանիայի և Սինգապուրի բժշկական միությունների օրինակները․
UAPD – Union of American Physicians and Dentists
Հիմնադրվել է՝ 1972թ Կալիֆորնիա, ԱՄՆ
1972-ին՝ 250 անդամ
2018-ին՝ մոտ 1.300.000 անդամ։
BUNDESÄRZTEKAMMER – Գերմանիայի պետական բժշկական ասոցիացիա
Հիմնադրվել է ՝ 1947թ-ին
Մոտ 420.000 անդամ։
Singapore Medical Association
Պետական հաստատություններում աշխատող բժիշկների համար բժշկական սխալից ապահովագրության համար վճարում է հիմնարկը: Մասնավոր համակարգում աշխատող մոտ 4000 բժիշկ պարտադրված են ինքնուրույն ձեռք բերել բժշկական սխալից ապահովագրություն:
Խոսվեց նաև, պացիենտի բուժման վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր ստեղծելու կարևորության մասին։