Մարտի 16-ին կայացած Հայաստանի Բժիշկների միության առաջին ժողովին իրավաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց միության կառուցվածքը և կառավարման մեխանիզմները։
Կազմակերպության կառուցվածքը․
Ընդհանուր ժողով, որը բաղկացած է կազմակերպության անդամներից: Բացառիկ լիազորությունների վերապահում, այդ թվում՝ կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ նոր խմբագրությամբ հաստատելը, ինչպես նաև այլ իրավաբանական անձ ստեղծելը, այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշումներ ընդունելը և այլն:
Խորհուրդ, որը բաղկացած է Կազմակերպության հիմնադիրներից: Իրականացնում է Կազմակերպության գլխավոր տնօրենի նշանակում, գլխավոր տնօրենի կողմից ներկայացված Կազմակերպության գործադիր մարմնի կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում, աշխատակիցների վարձատրության կարգի սահմանում, Կազմակերպում ու վերահսկում է Ընդհանուր Ժողովի որոշումների կատարումը։
Գործադիր տնօրեն՝ նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատված Կանոնադրության և Խորհրդի որոշման հիման վրա:
Կազմակերպության կառավարման մեխանիզմները․
Կազմակերպության ընդհանուր տեսլականի և Կանոնադրության փոփոխոթյունների որոշումը ընդունվում է Ընդհանուր ժողովի կողմից ձայների մեծամասնությամբ: Նիստերը անցկացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ:
Կազմակերպության կիրառական խնդիրների առաջադրման, դրանց լուծումների և կանոնադրական խնդիրների լուծման մեխանիզմները մշակում է կոլեգիալ մարմինը Խորհուրդը ՝ձայների մեծամասնությամբ կայացված որոշումների միջոցով:
Խորհրդի նիստերը անցկացվում են առնվազն 45 օրը մեկ: Խորհրդի անդամների 1/3-ը կարող են նախաձեռնել արտահերթ նիստ համապատասխան օրակարգով:
Խորհրդի նախագահը՝ հանդիսանալով Կազմակերպության բարձրագույն ղեկավար պաշտոն զբաղեցնող՝ համակարգում է Խորհրդի աշխատանքները, նախագահում է նիստերը, կարող է արտահերթ նիստեր գումարել:
Խորհուրդը Կանոնադրության ուժով բաղկացած է Կազմակերպության հիմնադիրանդամներից:
Խորհուրդը իր նախաձեռնած գործողությունների, միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնելու է հաշվետվություն Կազմակերպության կայք-էջում Ընդհանուր ժողովին հասանելի դարձնելու նպատակով։