English
Բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները Հայաստանի ՀԲՄ օրակարգում
16 Մարտ 2019
Բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները Հայաստանի ՀԲՄ օրակարգում

Բժիշկ - հիվանդ փոխհարաբերություններում առաջացած ցանկացած վեճերի դեպքում բժիշկների շահերը ներկայացնելու և իրավունքները պաշտպանելու նպատակով է հիմնվել «Հայաստանի Բժիշկների Միություն» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին այսօր Հայաստանի Բժիշկների Միության առաջին ժողովին ներկայացրեց միության նախագահ՝ Զավեն Քոլոյանը։  







«Հայաստանի Բժիշկների Միություն»-ն իր անդամներին առաջարկում է ծառայությունների հետևյալ փաթեթը. 

1. Մատուցում է բժշկի մասնագիտական գործունեության հետ կապված ՀՀ քաղաքացիական, վարչական, քրեական ինչպես նաև աշխատանքային իրավունքների բնագավառներում իրավական բնույթի խորհրդատվական ծառայություններ: Միության անդամ բժիշկն իր մասնագիտական գործունեության հետ կապված իրավական բնույթի խորհրդատվության կարիքի դեպքում զանգահարում է գրասենյակ, իրավաբանը փոխհամաձայնեցված ժամկետում հանդիպում է բժշկին, տեղում ծանոթանում խնդրին, ուսումնասիրում բժշկի կողմից ներկայացված իրավական բնույթի բոլոր փաստաթղթերը, վերլուծում, ինչպես նաև առաջարկում խնդիրների լուծման` բժշկի համար նախընտրելի տարբերակներ` մեկնաբանելով ոլորտը կարգավորող օրենքները: Միության անդամ հանդիսացող բժշկին մատուցվում է վերոհիշյալ ծառայությունները աշխատանքային ցանկացած օրվա ընթացքում, ցանկացած ծավալով: 

2. Իրականացնում է պայմանագրերի, հայցադիմումների, դիմումների, բողոքների, գանգատների, միջնորդությունների, ծանուցումների և իրավական բնույթի այլ փաստաթղթերի, նախագծերի մշակում, 

3. Ներկայացնում է բժշկի շահերը և պաշտպանում նրա իրավունքները վերահսկողական և հսկողական մարմիններում, Խորհրդատվություն պետական վերահսկողության լիազորություններով օժտված պետական մարմինների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ: 

4. Իրականացնում է բժշկի շահերի և իրավունքների պաշտպանություն մինչդատական և դատական վարույթում, ընդհանուր իրավասության բոլոր դատական ատյաններում, միջնորդ դատարաններում, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարման փուլում, վեճերը լուծող այլ պետական մարմիններում,

5. Կազմակերպում է միջոցառումներ բժիշկների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար: Միության անդամ բժիշկների համար կազմակերպում է բժշկական իրավունքի վերաբերյալ դասընթացներ, սեմինարներ ՀՀ ճանաչված իրավաբանների մասնակցությամբ, ինտերնետային կայքից պարբերաբար ուղարկվող էլեկտրոնային նամակների միջոցով տրամադրում է տեղեկատվություն գործող օրենքների և դրանց փոփոխությունների մասին և այլն:

© 2019 Հայաստանի Բժիշկների Միություն by PIXI Studio