English
«Բժշկական սխալ»-ի հիմնահարցերը
16 Մարտ 2019
«Բժշկական սխալ»-ի հիմնահարցերը

Չնայած բժշկության բնագավառում դինամիկ զարգացումներին, նոր տեխնոլոգիաների և բուժման մեթոդների ներդրմանը նույնիսկ ամենազարգացած երկրում, ինչպիսին է ԱՄՆ, բժշկական սխալից արձանագրվում է տարեկան մոտ 250.000 մահ, զբաղեցնելով 3-րդ տեղը մահվան պատճառների շարքում: 

Բժշկական սխալների մոտ 33%-ը պայմանավորված է ախտորոշիչ սխալներով, 24%-ը սխալ վիրահատական միջամտություններով, 18%-ը բուժման սխալներն են, իսկ մոտ 11%-ը մանկաբարձական և գինեկոլոգիական: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, դիտարկելով բուժառուի/պացիենտի անվտանգությունը որպես գերխնդիր, ամրագրել է 10 փաստ. https://www.who.int/features/factfiles/patient_safety/en/

  1. Պացիենտներին հասցվող վնասը զբաղեցնում է 14-րդ տեղը հիվանդությունների պատճառագիտության մեջ:
  2. Հիվանդանոցում գտնվելու ընթացքում  յուրաքանչյուր 10 հիվանդից մեկը ենթարկվում  է վնասման:
  3. Դեղորայքի վտանգավոր օգտագործումը վնասում է միլիոնավոր անձանց և տարեկան արժենում բիլիոններ:
  4. Առողջապահության ծախսերի մոտ 15%-ը վատնվում է անբարենպաստ իրադարձություների տարբեր դրսևորումների վրա:
  5. Պացիենտների հետ տեղի ունեցող միջադեպերի նվազման համար կատարված ներդրումները կարող են հանգեցնել զգալի ֆինանսական խնայողությունների:
  6. Հիվանդանոցային վարակը վնասում է 100 պացիենտից 14-ին:
  7. Տարեկան ավելի քան 1 միլիոն պացիենտ մահանում է վիրաբուժական բարդություններից:
  8. Ոչ ճշգրիտ կամ ուշացած ախտորոշումն ազդում է բուժօգնության հատկացման բոլոր չափանիշների վրա և հասցնում վնաս անթույլատրելի քանակի պացիենտների:
  9. Չնայած ճառագայթման կիրառումը բարելավել է սառողջապահության ոլորտը; այնուամենայնիվ ընդհանուր բժշկական ճառագայթման ազդեցությունը հանրային առողջության և անվտանգության խնդիր է:
  10. Վարչական սխալները  կազմում են առաջնային խնամքի բոլոր բժշկական սխալների կեսը:
© 2024 Հայաստանի Բժիշկների Միություն by PIXI Studio