ՀԲՄ-ի կառուցվածքը և կառավարման մեխանիզմները
Մարտի 16-ին կայացած Հայաստանի Բժիշկների միության առաջին ժողովին իրավաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց միության կառուցվածքը և կառավարման մեխանիզմները։Կազմակերպության կառուցվածքը․Ընդհանուր ժողով, որը բաղկացած է կազմակերպության անդամներից: Բացառիկ լիազորությունների վերապահում, այդ թվում՝ կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ նոր խմբագրությամբ հաստատելը, ինչպես նաև այլ իրավաբանական անձ ստեղծելը, այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշումներ ընդունելը և այլն: Խորհուրդ, որը բաղկացած է Կազմակերպության հիմնադիրներից: Իրականացնում է Կազմակերպության գլխավոր տնօրենի նշանակում, գլխավոր տնօրենի կողմից ներկայացված Կազմակերպության գործադիր մարմնի կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում, աշխատակիցների վարձատրության կարգի սահմանում, Կազմակերպում ու վերահսկում է Ընդհանուր Ժողովի որոշումների կատարումը։Գործադիր տնօրեն՝ նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատված Կանոնադրության և Խորհրդի որոշման հիման վրա:Կազմակերպության կառավարման մեխանիզմները․Կազմակերպության ընդհանուր տեսլականի և Կանոնադրության փոփոխոթյունների որոշումը ընդունվում է Ընդհանուր ժողովի կողմից ձայների մեծամասնությամբ: Նիստերը անցկացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ: Կազմակերպության կիրառական խնդիրների առաջադրման, դրանց լուծումների և կանոնադրական խնդիրների լուծման մեխանիզմները մշակում է կոլեգիալ մարմինը Խորհուրդը ՝ձայների մեծամասնությամբ կայացված որոշումների միջոցով:Խորհրդի նիստերը անցկացվում են առնվազն 45 օրը մեկ: Խորհրդի անդամների 1/3-ը կարող են նախաձեռնել արտահերթ նիստ համապատասխան օրակարգով:Խորհրդի նախագահը՝ հանդիսանալով Կազմակերպության բարձրագույն ղեկավար պաշտոն զբաղեցնող՝ համակարգում է Խորհրդի աշխատանքները, նախագահում է նիստերը, կարող է արտահերթ նիստեր գումարել:Խորհուրդը Կանոնադրության ուժով բաղկացած է Կազմակերպության հիմնադիրանդամներից:Խորհուրդը իր նախաձեռնած գործողությունների, միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնելու է հաշվետվություն Կազմակերպության կայք-էջում Ընդհանուր ժողովին հասանելի դարձնելու նպատակով։